Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած ժամանակով մնում է առաջատար «Ինտերի» ֆուտբոլիստների շարքում

10 Մարտի 2024, 11:20

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած ժամանակով (2 771 րոպե) մնում է առաջատար «Ինտերի» ֆուտբոլիստների շարքում։ Այս մասին գրում է Corriere dello Sport–ը։

35 տարեկան Հենրիխ Մխիթարյանը վերջին 14 հանդիպումներն անցկացրել է հիմնական կազմում։

2023/24 թթ.–ի մրցաշրջանում նա պահեստայինների նստարանը չի լքել 37 խաղից ընդամենը 3-ում (վերջին անգամ՝ դեկտեմբերի 20–ին, Իտալիայի գավաթի ՝ «Բոլոնիայի» հետ խաղում)։

«Նա աչքի է ընկնում նախանձելի մարզավիճակով, ինչի շնորհիվ դարձել է թիմի հիմնասյուներից մեկը։ Ինձագին («Ինտերի» գլխավոր մարզիչ — խմբ.) հասկանում է, որ նման ֆուտբոլիստին թե՛ փորձով, թե՛ արդյունավետությամբ փոխարինող դժվար կլինի գտնել», – գրում է պարբերականը։