Հայաստանը Սոչիում կմասնակցի Եվրասիայի լեռնային հանգստավայրերի փառատոնին
11 Մարտի 2024, 08:50
Մարտի 13-16-ը Սոչիում տեղի կունենա Եվրասիայի Լեռնային առողջարանների փառատոնը, որին կմասնակցեն նաև փորձագետներ Հայաստանից: Այս մասին հայտնում է Սոչի քաղաքի վարչակազմի պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Համաժողովը նվիրված է XXII ձմեռային Օլիմպիական խաղերի տասնամյակին: Այն առաջին անգամ կանցկացվի լեռնային կլաստերում և Սոչիում կմիավորի Եվրասիայի երկրների լեռնադահուկային արդյունաբերության մասնագետներին։
Միջոցառմանը կմասնակցեն փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Չինաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Փառատոնի գործարար ծրագիրը նախատեսում է մասնագիտական քննարկումներ, մշակութային և կրթական միջոցառումներ: