Հայ ըմբիշները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռուսաստանի U-17 առաջնությունում

10 Մարտի 2024, 18:20

Սպորտ

Վլադիվոստոկում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի U-17 առաջնությունը։ Այս մասին հայտնում է wrestling-armenia.com-ը։

Մինչև 110 կգ քաշային կարգում Պետրոս Կուրղինյանը (Կրասնոդարի երկրամաս) դարձել է ոսկե մեդալակիր: Եզրափակչում նա ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Դաղստանի ներկայացուցիչ Կուրբան Աբդուլմալիկովին:

Արթուր Մանուկյանը (Պենզայի մարզ, մինչև 48 կգ) նվաճել է արծաթե մեդալ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Աղասի Մանուկյանը (Կրասնոյարսկի երկրամաս, մինչև 71 կգ) և Արմեն Օհանյանը (Սամարայի մարզ, մինչև 48 կգ):

16-ամյա Պետրոս Կուրղինյանը սպորտի վարպետի թեկնածու է և Կրասնոդարի երկրամասի մարզական հավաքականի անդամ: Նա ներկայացնում է տարածաշրջանը Համառուսաստանյան մրցումներում: 2022 թվականին ըմբիշը դարձել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հաղթող, Ռուսաստանի առաջնությունում ապացուցել է իր գերազանցությունը մարզական ըմբշամարտում և դարձել հաղթող։