Եթե Արցախում իշխանափոխություն չլինի, Ալիևը կհասնի իր նպատակին. Արմեն Բադալյան

29 Մայիսի 2023, 22:30

Առաջին հերթին | Կարծիք

«Առաջին քայլով Արցախի նախագահը պետք է հրաժարական ներկայացնի, այլապես դա նրան պետք է ստիպեն տեղի հասարակական և քաղաքական ուժերը», — ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա բնութագրմամբ՝ Արայիկ Հարությունյանն, ըստ էության, Հայաստանի վարչապետի ներկայացուցիչն է, որն այսօր ի վիճակի չէ որևէ դիմադրություն ցույց տալու:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Արցախում նոր նախագահի ընտրությամբ կփոխվեն նաև պետնախարարի և ուժային կառույցների ղեկավարները: Իշխանափոխությունից հետո, ըստ Արմեն Բադալյանի՝ հաջորդ քայլով պետք է նոր իշխանությունները գտնեն Արցախի հարցում շահագրգիռ կողմերին և գործակցեն Սփյուռքի կառույցների հետ:

«Արցախն ընդհանրապես որպես սուբյեկտ Հայաստանում վերացված է»,- ընդգծում է Բադալյանը:

Նա արձանագրում է՝ հայ հասարակության համար Արցախի հարցը արդեն վաղուց կարմիր գիծ չԷ, ինչն էականորեն բարդացնում է, որ ընդդիմադիր ուժերն այս խնդրով քաղաքական գործընթաց սկսեն:

«Եթե Արցախում իշխանափոխություն տեղի չունենա, ապա Ադրբեջանի նախագահը ի վերջո կհասնի իր ուզածին, այնտեղ կնշանակվի իրենց լիազոր ներկայացուցիչը», — իր խոսքն այսպես է եզրափակում Արմեն Բադալյանը: