Հայզեկ Դուլգարյանը UFC-ում առաջին անգամ կմենամարտի Հայաստանի դրոշով
16 Մարտի 2024, 00:57
Բռնցքամարտիկ Հայզեկ Դուլգարյանը մարտի 16-ին առաջին անգամ UFC-ում մենամարտի դուրս կգա հայկական դրոշով: Նա ասել է, որ UFC-ում դրոշների արգելքի վերացումից հետո ուրախությամբ կբարձրացնի հայկական եռագույնը։
«Իմ առաջին մենամարտից հետո դա խենթություն էր: Իմ հայ երկրպագուները սեր և աջակցություն ցուցաբերեցին։ Ես զգում եմ, որ նրանք իսկապես աջակցում են ինձ: Ուրախ եմ ներկայացնելու իմ՝ Կանզաս Սիթի քաղաքը և Հայաստանը, հպարտությամբ կբարձրացնեմ Հայաստանի դրոշը»,- ասել է Դուլգարյանը։
Մարտի 16-ին Հայզեկ Դուլգարյանը (6-0) UFC-ում երկրորդ մենամարտը կանցկացնի ամերիկացի Քրիստիան Ռոդրիգեսի հետ (10-1):