Օմսկում կկայանա ջութակահար-վիրտուոզ Վարդան Մարկոսի համերգը
16 Մարտի 2024, 22:40
Օմսկի Միխայիլ Վրուբելի անվան թանգարանում մարտի 30-ին տեղի կունենա ջութակահար Վարդան Մարկոսի (Մարկոսյան) համերգը։
Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի, Վիվալդիի, Գունոյի, Պագանինիի, Օֆենբախի, Մոցարտի ստեղծագործությունները:
Հանրաճանաչ ստեղծագործությունների հետ մեկտեղ երաժիշտը համերգյաին ծրագրում ներառել է ինտելեկտուալ երաժշտություն․ հանդիսատեսը հնարավորություն կունենա լսել նախկինում անծանոթ ստեղծագործություններ:
Միջազգային մրցույթների դափնեկիր Վարդան Մարկոսը ծնվել է 1970թ. Մարտունի քաղաքում: Նվագել է Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի նվագախմբում, Ֆրեդերիկո Մանֆրեդինիի (Իտալիա) ղեկավարությամբ նվագախմբում: