Հայաստանի մարզիկները Ֆուդոկան կարատեի աշխարհի գավաթի 2-րդ առաջնությունից վերադարձել են մեդալներով

17 Մարտի 2024, 20:55

Սպորտ

Ռուսաստանի Դաշնության Իվանովո քաղաքում մարտի 8-11-ը տեղի ունեցած Ֆուդոկան կարատեի աշխարհի գավաթի 2-րդ առաջնությանը մասնակցել է 15 պետություն և 1500 մարզիկ, այդ թվում` նաև Հայաստանը իր 7 մարզիկներով: Հայաստանից մեկնած բոլոր մարզիկները վերադարձել են մեդալներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոռ Ամատունին 6-7 տարիքային խմբում նվաճել է բրոնզե մեդալ, Միլենա Գաբրիելյանը 8-9 տարիքային խմբում2 ոսկի և 1 բրոնզ, Նարեկ Սուքիասյանը 10-11 տարիքային խմբում2 բրոնզ, Լևոն Պալյանը 10-11 տարիքային խմբում բրոնզ, Սարգիս Ներսիսյանը 12-13 տարիքային խմբում 2 բրոնզ, Հովհաննես Չոբանյանը 12-13 տարիքային խմբում 1 ոսկի և 2 բրոնզ, Արթուր Պետրոսյանը 14-15 տարիքային խմբում` արծաթե մեդալ: