Ադելիա Պետրոսյանը՝ 2023 թվականի լավագույն մարզուհի
18 Մարտի 2024, 20:27
Հայազգի ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «ՌԻԱ Նովոստի Սպորտ»-ի ընթերցողների վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն մարզուհի:
Մրցանակի հանձնման արարողությանը ներկա էր նաև գեղասահորդուհու մայրը։
«Տարվա լավագուն մարզուհի» ճանաչված 16-ամյա Ադելիա Պետրոսյանը մարզիչ Էթերի Թութբերիձեի սանն է, Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող, ՌԴ առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թվականի Սլովենիայի փուլի ոսկե և 2021 թվականի Սլովակիայի փուլի բրոնզե մեդալակիր, 2021 թվականի Սլովենիայի մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Նշենք նաև, որ Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ճանաչվել է ՌԴ-ում 2023 թվականի մարզուհի: