Արթուր Մայլամյանի աշխատանքները՝ իտալական «Արհեստավորների լաբիրինթ» ցուցահանդեսում

21 Մարտի 2024, 09:40

Մշակույթ

Իտալիայի Գրոսետո քաղաքի «Իլքվադրիվիո» պատկերասրահում բացվել է «Արհեստավորների լաբիրինթ» ցուցահանդեսը, որին ներկայացվել են ծննդով գյումրեցի արվեստագետ Արթուր Մայլամյանի աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսը, որն անցկացվում է Գրոսետոյի քաղաքապետարանի և նույնանուն մարզի բարձր հովհանու ներքո, բաց կլինի մինչև մարտի 31-ը։

Հայ արվեստագետի հետ միասին ցուցահանդեսին ներկայացվել են այլ ստեղծագործողներ ևս՝ Կուդրենկո Տատյանա (Մոլդովա), Քրիստինա Ֆեշչենկո (Ուկրաինա)։

Այս անգամ Արթուր Մայլամյանը ներկայացրել է ծովի թեմատիկային նվիրված աշխատանքներ՝ մոմակալներ ու ծաղկամաններ, ինչպես նաև եգիպտական թեմայով «Հին աշխարհի լույսը» խորագրով լուսամփոփներ՝ հիմնական նյութերը մետաղ, ապակի, սինթետիկա, պլաստիկ։

«Ընդհանուր մոտ 30 աշխատանք եմ ներկայացրել այս ցուցահանդեսին, որոնք ստեղծվել են տարբեր տարիների ընթացքում։ Ցուցահանդես ունենալու նպատակը միշտ է եղել։ Հաջորդիվ նախատեսում եմ համալրել «Հին աշխարհի լույսը» խորագիրը՝ ստեղծելով Հունաստան, Հայաստան, Իտալիա, Չինաստան շարքերը։ Հնարավորության դեպքում ցուցահանդես կկազմակերպեմ նաև Հայաստանում»,- նշել է Արթուր Մայլամյանը: