Ռոբերտ Սարուխանյանի «Կենտավր» ֆիլմն առաջադրվել է գլխավոր մրցանակի
23 Մարտի 2024, 09:43
Ապրիլի 9-ին «Սինեմա Պարկ Մոսֆիլմ» կինոթատրոնում տեղի կունենա «Սպիտակ քառակուսի» Կինոարվեստների 20-րդ մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի մշակույթի հիմնադրամի կայքից։
Մրցանակը շնորհվում է 2023 թվականի արտադրության լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի լավագույն օպերատորական աշխատանքին։
Ռուսաստանի Կինոօպերատորների գիլդիայի անդամների շրջանում քվեարկության առաջին փուլի արդյունքներով Ռոբերտ Սարուխանյանը դարձել է գլխավոր մրցանակի հավակնորդ «Կենտավր» ֆիլմի համար (ռեժ. Կ. Քեմնից):