Արշակ Անանյանն ու Արտյոմ Ստեփանյանը՝ ըմբշամարտի «Ղրիմի Գրիֆոն-2024»-ի մրցանակակիրներ
28 Մարտի 2024, 08:47
Սիմֆերոպոլում անցկացվող «Ղրիմի Գրիֆոն-2024» մարտարվեստի 8-րդ սպարտակիադայի շրջանակներում անցկացվել են հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական մրցումներ 2007-2012 թվականներին ծնվածների շրջանում՝ ի հիշատակ ԽՍՀՄ սպորտի վարպետ Ա.Ա.Թումասի: Այս մասին գրում է «Ղրիմի սպորտը»։
Մինչև 60 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Սիմֆերոպոլից Արշակ Անանյանը, իսկ Ալուշտայից Արտյոմ Ստեփանյանը (80 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։