Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լեյեն եռակողմ հանդիպման կարևոր հայտարարությունները

05 Ապրիլի 2024, 15:44

Քաղաքականություն

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լեյեն եռակողմ հանդիպումը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ.

«Սա Հայաստան-ԵՄ զարգացման տեսլականն է՝ առաջիկա չորս տարում 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն: Մենք աջակցելու ենք փոքր բիզնեսին, փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի նրանց օգնենք զարգանալ, մտնել նոր շուկաներ: Մենք ներդրումներ ենք կատարելու ենթակառուցվածքների նախագծերում», — ասել է Ֆոն դեր Լեյենը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանին 65 մլն դոլարի աջակցության մասին՝ ԱՄՆ-ի կողմից.

«Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել 2023 ֆինանսական տարվա մեր բյուջետային միջոցներից։ Դա ավելի քան 50 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ»,-ընդգծել է Բլինքենը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանի պետական կառավարման և տնտեսության ոլորտների հետ կապված ոլորտներում:

Հայաստանի վարչապետ Նիոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:

«Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ ու բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյուն», — հավելել է Նիկոլ Փաշինյանը։