ԱՄՆ պետդեպը, փաստորեն, ընդունում է, որ ժողովրդավարության համար պայքարող ժողովուրդը հանցագործ է. Դավիթ Բաբայան

31 Մայիսի 2023, 14:17

Կարծիք

Շատ ծանր է, երբ ժողովրդավարության ջատագով կոչեցյալ երկիրն այդպիսի հայտարարություն է անում: Այս մասին Аlpha News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետդեպի հայտարարությանը, որում նա ողջունել էր Ադրբեջանի նախագահի՝ Արցախի պաշոտնյաներին համաներելու մասին հայտարարությունը:

«ԱՄՆ պետդեպարտամենտը, փաստորեն, ընդունում է, որ ժողովրդավարության համար պայքարող ժողովուրդը հանցագործ է եւ շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին, որ համաներում են, մեղք են հանցագործները, թող ապրեն, միգուցե խելքները գլուխները գա: Սա կատաստրոֆա է, սա նշանակում է, որ արժեհամակարգ չկա, եւ եթե որեւէ մեկը կարծում է, որ Ադրբեջանը համաներելու է «ահաբեկիչներին», չարաչար սխալվում է: Սա ոչ այլ ինչ է, քան Արցախը Ադրբեջանին հանձնելու ԱՄՆ-ի հակվածություն»,- ասաց Դավիթ Բաբայանը: