Լոնդոնի հանդիսատեսի բուռն արձագանքը՝ Ռոզա Լինի «Snap» երգի կատարման ընթացքում. տեսանյութ

08 Ապրիլի 2024, 18:55

Մշակույթ

Լոնդոնում կայացել է նախաեվրատեսիլյան միջոցառում, որի շրջանակում ելույթ է ունեցել նաեւ 2021 թ-ի մրցույթում Հայաստանի պատվիրկը՝ Ռոզա Լինը, որը կատարել է իր՝ եվրատեսիլյան «Snap» երգը:

Ռոզային լոնդոնյան հանդիսատեսը դիմավորել է բուռն ծափողջույններով՝ ձայնակցելով հայ երգչուհուն: Ռոզան եղել է նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում: Նրա մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Wiwibloggs կայքից հայտնի բլոգեր Ուիլյամ Լի Ադամսը: