Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Ամբերդ» պարային անսամբլի համերգը

15 Ապրիլի 2024, 17:10

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Հայորդաց տան բեմում ապրիլի 21-ին տեղի կունենա «Ամբերդ» պարային համույթի «Մենք կանք» խորագրով մենահամերգը։

Գեղարվեստական ղեկավարն ու բեմադրիչը Անի Եգորյանն է, պարուսույցը՝ Մարիամ Պապինյանը, դասականի ուսուցիչը՝ Ելենա Բախշիյանը։
Համերգի հատուկ հյուրն է երգչուհի Նարե Գևորգյանը: