Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ

15 Ապրիլի 2024, 11:41

Քաղաքականություն

Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ։ 

Փաստաթուղթն ստորագրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։ 

Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։

Քննարկվում է նաև Աստանայում՝ Մեսրոպ Մաշտոցի, իսկ Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան այգի բացելու հարցը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով այսօր առավոտյան է ժամանել Հայաստան: