Հայտարարությունները, թե հայերը լքել են Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն. Լավրով

19 Ապրիլի 2024, 16:34

Քաղաքականություն

Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն: Այս մասին Sputnik, Govorit Moskva և Komsomolskaya Pravda ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ասել, թե հայերը Ղարաբաղից հեռացել են մեր խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չի լինի։ Ես շատ կուզենայի այս պատասխանը եզրափակել սկզբում իմ ասածով։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գնահատում է այն, ինչ Ռուսաստանը արել է անվտանգության համար։ Տնտեսությունը, ինքնիշխանությունը, և այն, ինչ մենք ունեինք և ունենք մեր հարաբերություններում, պետք է գնահատել, հուսով եմ, որ կլինեն շփումներ [Ռուսաստանի նախագահի հետ-խմբ.], որտեղ հնարավոր կլինի ազնիվ քննարկում ունենալ առանց արևմտյան չարագործների»,- ասել է Լավրովը։