ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Բաքուն իր ուժերով կապահովի Ղարաբաղի անվտանգությունը
22 Ապրիլի 2024, 13:52
Բաքուն իր սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա այժմ դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ անվտանգությունն ապահովելու համար, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի չի լուծվում։ Կարծում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է նա՝ մեկնաբանելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դուրսբերումն Արցախից։