Այն ամենն, ինչ տեղի է ունենում, Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկելովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է այն լուրերը, թե Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը ողջունում են Հայաստանի իշխանությունների կողմից Տավուշի մարզի հողերի հանձնումն Ադրբեջանին։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն առանց շտապելու, առանց ֆանատիզմի, խլում է այն, ինչ ծրագրել է։

«Սա, անշուշտ, ապացույց է այն բանի, որ Ադրբեջանն առանց շտապելու, առանց մոլեռանդության, ինչպես նրան խորհուրդ էին տվել ավագ եղբայրները, խլում է այն, ինչ ծրագրել էր։ Այդ գյուղերը Ադրբեջանի հերթական պայմանական մարտավարական հաղթանակն են։ Եվ ես միանգամայն համոզված եմ, որ բոլոր այն որոշումները, որոնք այժմ կայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրանք բոլորն անձամբ իր համար ունեն որոշակի քաղաքական արժեք։ Նա նման որոշումներով և առանց պատերազմելու, այս կոնֆլիկտի սրացում չառաջացնելու համաձայնությամբ, առևտուր է անում։ Դա կարող է լինել, օրինակ, արագացված մուտքը ԵՄ, կամ ինչ-որ տարածաշրջանային դիվիդենտներ, կամ ինչ-որ տնտեսական օգնություն։

Գնում են քաղաքական խոսակցություններ, քաղաքական սակարկություններ, և այդ սակարկություններում ինչ-որ մարտավարական ու ռազմավարական շահերով Փաշինյանը փող է աշխատում։ Տվյալ դեպքում Փաշինյանն իր երկրի կառավարման մակարդակով ապրում է այն մոդելով, թե «Հայաստանը ես եմ»,- ասել է Մարկելովը։

Ըստ փորձագետի՝ այն ամենն, ինչ տեղի է ունենում, Փաշինյանի քաղաքական սխալներն են, դա քաղաքական առևտուր անելու կարողություն չէ:

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, Փաշինյանի քաղաքական սխալներն են։ Սա ոչ թե քաղաքական առևտուր վարելու ունակություն է, ոչ թե քաղաքական խոսակցություններ վարելու ունակություն, ոչ թե շախմատ խաղալու ունակություն, այլ ինչ-որ հանդուգն կովբոյ խաղալու փորձ: Ես գրեթե համոզված եմ, որ այս ամբողջ իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը, քաղաքական թուլության հարց է։

Ադրբեջանը զարգացնում է իր քաղաքական մկաններն՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ընդհանրապես։ Եվ Ադրբեջանը կշարունակի վերցնել այն ամենն, ինչ կարող է», — եզրափակել է Մարկելովը։

Հիմա եթերում