Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տելեգրամյան իր ալիքում հրապարակել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։