Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն
30 Ապրիլի 2024, 08:50
Աբխազիայի Գագրայի շրջանի Ալախաձի գյուղի մարզադաշտում մայիսի 1-ին տեղի կունենա «Պարատոն՝ ժողովուրդների բարեկամություն» հայկական երգի ամենամյա փառատոնը։ Այս մասին հայտնում է «Աբխազիայի Հանրապետության հայ համայնք» տելեգրամյան ալիքը։
Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Աբխազիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տասնյակ ստեղծագործական կոլեկտիվներ, որոնք ներկայացնում են երկրների ժողովուրդների մշակույթը: