Աննա-Տեր-Վարդանյան․ ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
29 Ապրիլի 2024, 23:05
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Աննա Տեր-Վարդանյանը ծնվել է 1920 թվականի ապրիլի 29-ին հայ գաղթականների ընտանիքում: 1941–1942 թվականներին Վարդանյանը սովորել է Դետրոյթի բիզնես համալսարանում, որից հետո ընդունվել է Կանանց օդային օժանդակ կորպուս։ Վարդանյանն այնուհետև միացել է Կանայք արտակարգ իրավիճակներում կամավոր ծառայությանը (WAVES)։
Աննա Տեր-Վարդանյանը դարձել է առաջին կինը, որ զբաղեցրել է Միացյալ Նահանգների ազգային ռազմական ներկայացուցչի, Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն գրասենյակի գլխավոր քարտուղարը:
1963 թվականին, ԱՄՆ ռազմածովային ուժերից հեռանալուց հետո, Աննա Տեր-Վարդանյանը սկսել է աշխատել ԿՀՎ-ում՝ որպես կրտսեր վերլուծաբան, իսկ հետո դարձել հակահետախուզության մասնագետ։
Իր ռազմական կարիերայի 20 տարիների ընթացքում Տեր-Վարդանյանը ծառայել է ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում։
Հարկ է նշել, որ նա գերազանց տիրապետել է հայերենին ու ֆրանսերենին, իհարկե, նաև անգլերենին։ Տիրապետում էր նաև իսպաներեն և գերմաներեն լեզուներին։
Նա նվիրական երազանք ուներ՝ այցելել Հայաստան, բայց, ցավոք, նրան այդպես էլ չհաջողվեց լինել հայրենի հողում ։
Աննա Տեր-Վարդանյանը մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին։