Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Վեդանտ Պատել
01 Մայիսի 2024, 10:33
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը:
«Դա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման հարցում խորապես ներգրավված է նաև պետքարտուղարն անձամբ: Իր պաշտոնավարման ընթացքում նա մշտապես փոխգործակցել է երկու երկրների հետ»,- ասել է նա` հավելելով, որ իրենք շարունակում են հավատալ` երկու երկրների միջև խաղաղությունը հնարավոր է: