Լուկաս Սելարայանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ
03 Մայիսի 2024, 17:24
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրի խաղում «Ալ-Ֆաթեհ»-ը ոչ ոքի է խաղացել «Ալ-Ռիադ»-ի հետ, գրում է sportball24.com-ը:
Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը սկզբում գոլային փոխանցում է կատարել, իսկ հետո հենց ինքն էլ դարձել է գոլի հեղինակ։
Սելարայանի համար սա 7-րդ գոլն է այս մրցաշրջանում և 9-րդ գոլային փոխանցումը։ Վերջին հինգ հանդիպումներում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։