Հայաստանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում
11 Մայիսի 2024, 00:18
Ստոկհոլմում կայացած ուշուի Եվրոպայի 19-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան:
Հայաստանի երեք ներկայացուցիչներ ոսկե մեդալ են նվաճել երիտասարդների մրցապայքարում, չորսը՝ մեծահասակների:
Մեծահասակներ
Դավիթ Վարդանյան (65 կգ)՝ ոսկե մեդալ
Արսեն Բագրյան (60 կգ)՝ ոսկե մեդալ
Դավիթ Իսախանյան (56 կգ)՝ ոսկե մեդալ
Ժիրայր Պետրոսյան (60 կգ)՝ ոսկե մեդալ
Վահան Մկրտչյան (48 կգ)՝ արծաթե մեդալ
Հովհաննես Սմբատյան (+90 կգ)՝ բրոնզե մեդալ
Գևորգ Երիցյան՝ բրոնզե մեդալ
Երիտասարդներ
Գրիգոր Տոնիկյան (80 կգ)՝ ոսկե մեդալ
Աղվան Մագոյան (56 կգ)՝ ոսկե մեդալ
Գևորգ Բաղդասարյան (52 կգ)՝ ոսկե մեդալ
Դավիթ Բաղդասարյան (65 կգ)՝ արծաթե մեդալ
Յաշա Մնացականյան (60 կգ)՝ բրոնզե մեդալ
Ուշուի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում 12 մեդալով գրավել է 9-րդ տեղը: Հայաստանի թիմը Շվեդիա էր մեկնել 14 մարզիկով: