Արմավիրի հայ համայնքը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված հանրահավաքին
15 Մայիսի 2024, 01:00
Ռուսաստանի Արմավիր քաղաքի Հաղթանակի զբոսայգում տեղի է ունեցել հանրահավաք՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 79-րդ տարեդարձին։ Այս մասին գրում է Արմավիրի հայ համայնքի տելեգրամյան ալիքը։
Միջոցառմանը մասնակցում էին քաղաքի վարչակազմի, ազգային-մշակութային միավորումների ներկայացուցիչներ, վետերանների խորհրդի անդամներ, հոգևոր դասի, ուժային և վերահսկողական կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, Արմավիրի բնակիչներ:
Միջոցառմանը հայ համայնքը ներկայացրել է ՌՀՄ նախագահ Ռոբերտ Գալուստովը:
Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգելե են զոհվածների հիշատակը։ Պատվո պահակախմբի համազարկային կրակի տակ քաղաքաբնակները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել հուշարձանի մոտ:
Հանրահավաքից հետո տեղի է ունեցել ավանդական տոնական համերգ։