Կարեն Չուխաջյանը հաղթել է և դարձել IBF-ի չեմպիոնի անվերապահ հավակնորդ
19 Մայիսի 2024, 12:05
Կիսամիջին քաշային կարգում հանդես եկող 28-ամյա ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը Գերմանիայում հաղթել է բրիտանացի Հարի Սքարֆին: Մրցավարների միաձայն որոշմամբ նա հաղթող է ճանաչվել մենամարտում։
Կարեն Չուխաջյանը դարձել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի անվերապահ հավակնորդ և կմրցի աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ջարոն Էնիսի հետ:
Նախորդ տարվա հունվարին Կարեն Չուխաջյանը մրցավարների որոշմամբ պարտվել էր Էնիսին: