Հայաստանը պատրաստ չէ 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը. Կարեն Գիլոյան

24 Մայիսի 2024, 17:39

Սպորտ

2027 թվականին Հայաստանը պատրաստ չէ ընդունել ԱՊՀ խաղերը: Այս մասին ասել է ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի ժամանակ:

Նա հավելել է, որ այս ընթացքում երկրում արդեն նախատեսված են մի շարք խոշոր մարզական միջոցառումներ՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը:

Նշենք, որ համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչներ։