Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների թեզերը մեկին մեկ նույնն են․ Բագրատ Սրբազան

01 Հունիսի 2024, 19:18

Քաղաքականություն

Թուրքիայի և Ադրբեջանի թեզերը բոլոր իմաստներով համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին։ Այս մասին Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Թուրքիայի և Ադրբեջանի թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի գործող չիշխանությունների թեզերին։ Բոլոր իմաստներով դրանք նույնն են։ Սա նշանակում է, որ այս մարդիկ կամ նույն աղբյուրից են սնվում, կամ կատարում են այն, ինչ իրենց թելադրում են»,- ասաց Սրբազանը։

Նա նշում է՝ Սրբազան շարժումը սկսվել է երկու իմաստով՝ բարոյական և իրավական։

«Այս պայքարը սկսվել է երկու իմաստով՝ բարոյական և իրավական։ Իրավականն այն է, որ այսպես կոչված սահմանազատումնն ու սահմանագծումը տեղի է ունենում միակողմանի զիջումներով։ Հարց ես տալիս՝ ասում ես փոխարենը ինչն ես վերադարձրել հայրենիք, ասում է ռիսկերի նվազում։ Տվել ենք 4 գյուղ, փոխարենը ստացել ռիսկերի նվազում։ Մենք չգիտենք այս միակողմանի զիջումները ուր են գնալու և հասնելու։ Ասում ենք լավ, ինչու 2 տարի առաջ գրավված հողերի հարցը չեք լուծում, ինչու եք 90-ականներին ազատագրված հողերից խոսում, պատասխան չկա։ Այսպիսի բան համաշխարհային պատմության մեջ չկա»,- եզրափակեց Բագրատ Սրբազանը։