Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Լացիո»

03 Հունիսի 2024, 18:46

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական «Լացիո»։ Այս մասին հաղորդում է Transfermarkt-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է հռոմեական ակումբի հետաքրքրությունների շրջանակում: Իտալացիները Սպերցյանին դիտարկում են որպես փոխարինող ճապոնացի Դաիթի Կամադեի հեռանալու դեպքում։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, 2021 թվականի հուլիսից հանդես է գալիս հիմնական կազմում և ընդհանուր առմամբ անցկացրել է 108 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 33 խփած գնդակով և 25 գոլային փոխանցմամբ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը խփել է 11 գոլ և 30 խաղում երեք անգամ օգնել է խաղընկերներին: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։