Վադիմ Հարությունյանը՝ Բելառուսի ֆուտբոլի առաջնության տասներորդ տուրի լավագույն խաղացող

04 Հունիսի 2024, 17:05

Սպորտ

Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան Ձերժինսկու «Արսենալ»-ի կիսապաշտպան Վադիմ Հարությունյանին ճանաչել է երկրի առաջնության 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է «sb.by»-ը՝ հղում անելով Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։

Վադիմ Հարությունյանը հայ և ռուս ֆուտբոլիստ է, Ձերժինսկի «Արսենալի» կիսապաշտպան, Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլի ակադեմիայի շրջանավարտ։ 2024 թվականի մարտին ֆուտբոլիստը տեղափոխվել է բելառուսական «Արսենալ»՝ հետգնման տարբերակով լիարժեք պայմանագիր կնքելով։

2023 թվականի սեպտեմբերին ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, որի կազմում իր նորամուտը նշել է Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղերում։