Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Ադելիա Պետրոսյանին չի առաջարկել փոխել մարզական քաղաքացիությունը
03 Հունիսի 2024, 19:37
Օրեր առաջ «Metaratings»-ը գրել էր, որ Ադելիա Պետրոսյանը հրաժարվել է ընդունել հայկական կողմի՝ մարզական քաղաքացիությունը փոխելու առաջարկը: Սակայն Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտարարել է, որ կցանկանային Պետրոսյանին տեսնել հավաքականում, սակայն գեղասահորդուհուն նման առաջարկ չեն արել:
ՏԱՍՍ-ին Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից հաստատել են՝ Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանին չեն առաջարկել փոխել մարզական քաղաքացիությունը։
«Իհարկե, մենք կուզենայինք, բայց նման տեղեկություն չկա, դա ամենևին էլ ճիշտ չէ»,- ասել են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից։
Նշենք, որ Ադելյա Պետրոսյանը 16 տարեկան է, մարզվում է Էթերի Թութբերիձեի խմբում: