Բագրատ Սրբազանը հունիսի 9-ի մեծ հանրահավաքին ընդառաջ հանդես է եկել կոչով

08 Հունիսի 2024, 19:47

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը հունիսի 9-ի մեծ հանրահավաքին ընդառաջ հանդես է եկել կոչով, որում ասում է, որ սկսվում է շարժման վերջնական փուլը:

«Մեր գործողությունները մտածված են, ընթացքը համբերությամբ, միասնական ջանքերով, ձեր իսկ մասնակցությամբ, ապավինած Աստծուն, մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում: Ժամանակն է վճռական գործողությունների: Պատրա՞ստ ես լինել համառ եւ գնալ մինչեւ հաղթանակ, հունիսի 9-ին, ժամը 18:30-ին հանրապետութան հրապարակում կասեմինչ ենք անելու, մեր կյանքի սրբագրման նոր էջը պետք է բացվի, այլընտրանք պարզապես չունենք»,-ասել է նա: