Դմիտրի Կասպարյան․ անվանի միջատաբանը
08 Հունիսի 2024, 23:20
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունիսի 8-ը անվանի միջատաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Դմիտրի Կասպարյանի ծննդյան օրն է:
Դմիտրի Կասպարյանը ծնվել է 1939 թվականին Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի անտառտնտեսության ակադեմիան:
Դմիտրի Ռաֆայելևիչը հայտնաբերել և նկարագրել է գիտության համար ավելի քան 740 նոր տեսակ։ Պրոֆեսորն աշխատել է Խաբարովսկի Հեռավոր Արևելքի անտառային գիտահետազոտական ինստիտուտում որպես անտառային միջատաբան, որտեղ ուսումնասիրել է անտառային վնասատուների մակաբույծները:
1970թ. Կասպարյանը պաշտպանել է թեկնածուական աստիճան: Պրոֆեսորի գիրքը «ԽՍՀՄ կենդանական աշխարհ» շարքից լույս է տեսել 1973 թվականին։ Իսկ 1981 թվականին այն վերահրատարակվել է ԱՄՆ-ում անգլերեն լեզվով։ Իսկ 1998-2007 թթ. Կասպարյանը եղել է Մեքսիկայի Տամաուլիպաս ինքնավար համալսարանի պրոֆեսոր: Նա հեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածների: Անվանի գիտնականի որդին հայտնի երաժիշտ Յուրի Կասպարյանն է, ով լեգենդար «Կինո» խմբի սոլո-կիթառահարն է: