Ընտրությունների ժամանակ ամերիկահայերի մեծ ակտիվություն են ցուցաբերում․  Լևոն Պարոնյան

21 Հունիսի 2024, 23:30

Քաղաքականություն

ԱՄՆ-ում շուտով նախագահական ընտրություններ կլինեն: Այս թեման շուրջ Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանություն է տվել լրագրող և հասարակական գործիչ Լևոն Պարոնյանը։  

«ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները դեռ սկզբնական փուլում են, այսինքն՝ նույնիսկ դեմոկրատական և հանրապետական կուսակցությունները պաշտոնապես չեն առաջադրել նախագահի իրենց թեկնածուներին: Դա լինելու է մի քանի ամսում: Եկող շաբաթ՝ հունիսի 27-ին, Բայդենի ու Թրամփի միջև եթերում կլինի առաջին բանավեճը, այն հետաքրքրական ձևաչափով է լինելու: Այս անգամ որոշել են, որ մարդիկ ներկա չեն լինելու բանավեճին ու ձայնագրված տարբերակն է ներկայացվելու:  

Սա, իմ կարծիքով, նախագահ Բայդենին ավելի ձեռնտու ձևաչափ է՝ նկատի ունենալով վերջին տարիներին իր կառավարման անկումը, որն ակնհայտ է: Համենայնդեպս, կտեսնենք եկող շաբաթ սպասվող բանավեճի արդյունքում ինչ կարող է լինել: Այսօրվա սոցհարցումները ցույց են տալիս, որ մոտավորապես հավասար են երկու թեկնածուների աջակիցները»,- ասել է Պարոնյանը: 

Նա նաև նշել է, որ ընտրությունների ժամանակ  ամերիկահայերի մեծ ակտիվություն են ցուցաբերում։   

«Ասեմ, որ վերջին ընտրություններում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամերիկահայ համայնքը հիմնականում Թրամփի օգտին է քվեարկել»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Հիմա եթերում