Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
29 Հունիսի 2024, 13:20
Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, հուլիսի 5-ին հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնել է «Tasnim» գործակալությունը «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։
Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից, պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին ՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ:
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին: