«Տապան» թանգարանի և Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

01 Հուլիսի 2024, 17:36

Մշակույթ

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի՝ «Տապան» թանգարանի տնօրեն Դավիթ Բաղդասարյանը և Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչովան ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի համաձայն մշակութային կենտրոններն այսուհետ համատեղ գիտահետազոտական գործունեություն կիրականացնեն, ինչպես նաև ցուցահանդեսներ կանցկացնեն:

Քննարկելով համագործակցության մանրամասները՝ թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշել է, որ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի թանգարանների գործունեության համար և կնպաստի մշակույթի զարգացմանը, նորարարական ծրագրերի աջակցությանը, ինչպես նաև հայ և ռուս ժողովուրդների միջև հոգևոր և մշակութային կապերի ամրապնդմանը:

Խոսելով երկու հաստատությունների պաշտոնական գործընկերության մասին՝ Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչովան վստահեցրել է, որ առաջիկայում սպասվում են կարևոր նախաձեռնություններ և ծավալուն նախագծեր:

Հիմա եթերում