Մասուդ Փեզեշքիանը` Իրանի 9-րդ նախագահը

06 Հուլիսի 2024, 11:10

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Հաշվարկի արդյունքներով Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցել Սաիդ Ջալիլից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։

Բոլոր՝ 30,530 միլիոն քվեաթերթիկների մշակման արդյունքների հիման վրա՝ Փեզեշքիանը, ով դարձել է իններորդ ընտրված նախագահը ժամանակակից Իրանի պատմության մեջ, ստացել է 16,384 միլիոն ձայն՝  53,6 տոկոս։