ՎԴՆԽ-ի «Հայաստան» տաղավարում բացվել է «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով ցուցահանդեսը

06 Հուլիսի 2024, 17:32

Մշակույթ

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) «Հայաստան» տաղավարում հուլիսի 4-ին բացվել է «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը բաղկացած է Փառքի պատից՝ մանկական նկարներով, որոնք պատկերում են խորհրդային տարբեր քաղաքների հուշարձանները՝ անմար կրակով:

Յուրաքանչյուր երեխա ինքն է ընտրել մի հերոսական քաղաք, որի հետ աշակերտն ունի անմիջական ազգակցական կապեր և զգացմունքներ:

Ցուցահանդեսի համադրող Արմինա Մամիկոնյանի խոսքով՝ Հաղթանակի հուշարձանները երեխաների աչքերով ժողովուրդների միջև համախմբվածության, միասնության և բարեկամության ամենակարևոր խորհրդանիշն են։