Մինսկում հայկական տաճար է կառուցվում
09 Հուլիսի 2024, 09:00
Մինսկի Ֆիլիմոնովա փողոցում հայկական տաճարի կառուցման շինարարությունն է ընթանում։ Այս մասին հայտնում է Բելառուսի հայ համայնքի տելեգրամյան ալիքը։
«Մեր սուրբ պարտքն է հնարավորինս արագ կատարել վերջնական քայլը՝ նոր տուն, մի կտոր Հայաստան և մեր ազգային միասնության խորհրդանիշ գտնելու ուղղությամբ։ Բոլորը կարող են մասնակցել հայկական ծխական տան կառուցմանը»,- ասված է համայնքի հաղորդագրության մեջ։