Հայ մարզիկները՝ Kutaisi Opsn 2024 միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ

09 Հուլիսի 2024, 20:20

Սպորտ

Tigers karate academy-ի 4 մարզիկներ մասնակցել են Kutaisi Opsn 2024 միջազգային մրցաշարին, մարզիկներից 3-ը վերադարձել են ոսկե մեդալներով։

Վահան Օհանյանը Կատա 8-11տ կարգում հաղթել է 3 փուլից 3-ը` գրավելով 1-ին տեղը,

Գագիկ Օհանյանը Կատա 12-13տ կարգում հաղթել է 3 փուլից 3-ը` գրավելով 1-ին տեղը,

Էրիկ Պողոսյանը Կոմիտե 12-13տ +55կգ կարգում հաղթել է 4 մենամարտից 4-ը՝ գրավելով 1-ին տեղը։

Մրցաշարին մասնակցել են 4 երկրների շուրջ 250 մասնակիցներ։

Հիմա եթերում