Հայկական էթնիկ պարերի «Զարկ» դպրոցը վարպետության դաս է անցկացրել Նովոռոսիյսկում

09 Հուլիսի 2024, 21:50

Մշակույթ

Դոնի Ռոստով քաղաքի «Զարկ» դպրոցը հայկական էթնիկ պարերի վարպետության դաս է անցկացրել Նովոռոսիյսկում:

Ցուցադրվել է նաև համերգային ծրագիր, որտեղ ելույթ են ունեցել տեղի «Ախթամար», «Ուրարտու», «Տարազ» և «Էրեբունի» հայկական պարերի համույթները: