Հայաստանի թիմը Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր
15 Հուլիսի 2024, 11:13
Հայաստանի թիմը դարձել է արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկանում են ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջից։
Առաջնությունը անցկացվում էր հուլիսի 10-ից 13-ը Հունգարիայի Միշկոլց քաղաքում:
Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որի կազմում էին գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և վարպետի թեկնածու Արտյոմ Մանուկյանը: Թիմի ավագն էր Երվանդ Հակոբյանը: