Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի եկեղեցիներին կից բացել են ամառային ճամբարներ
15 Հուլիսի 2024, 15:03
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ թեմի ծխական եկեղեցիներում բացվել են ամառային ճամբարներ, որտեղ երեխաներն անցկացնում են ամբողջ օրը՝ աշխույժ ու հագեցած առօրյայով: Այս մասին տեղեկանում ենք թեմի պաշտոնական կայքից:
Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն (Սուրբ Հովհաննես Կարապետ) կից ցերեկային մանկական ճամբար են հաճախում 3-16 տարեկան ավելի քան 30 երեխաներ:
3 շաբաթ շարունակ նրանք կուսումնասիրեն հայոց լեզու, մշակույթ և պատմություն, կսովորեն պարեր և երգեր, կնկարեն, կավագործությամբ կզբաղվեն։
Հովհաննես Մկրտիչ եկեղեցու առաջնորդ Արիստակես քահանա Հովհաննիսյանն ասել է, որ ճամբարային առաջին օրը երեխաների համար հագեցած էր ու հուզիչ: Նրանք կարողացել են սովորել «Թամզարա» պարը, մասնակցել հայկական ժողովրդական խաղերի, ինչպես նաև թխվածքաբլիթների վրա նկարելու վարպետության դասին։