Մակրոնն ընդունեց Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը
16 Հուլիսի 2024, 21:18
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալի հրաժարականը: Այս մասին հայտնում է BFMTV-ն ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
Ատտալը «կառավարության անդամների հետ կապահովի ընթացիկ հարցերի լուծումը մինչև նոր կառավարության նշանակումը»,- նշվում է նյութում:
Ընդամենը 34 տարեկանում իր պաշտոնը զբաղեցնելով՝ նա Ֆրանսիայի ամենաերիտասարդ վարչապետն էր եւ Եվրամիության կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը, ընդգծում Է պարբերականը: