Սթիվեն Զաիլյանի ֆիլմն առաջադրվել է «Էմմի-2024» մրցանակի

22 Հուլիսի 2024, 11:50

Մշակույթ

Սթիվեն Զաիլյանի ֆիլմն առաջադրվել է ամերիկյան «Էմմի-2024» հեռուստատեսային մրցանակի։ Այս մասին գրում է Armenian Assembly-ի տելեգրամյան ալիքը:

Ամերիկահայ կինոռեժիսորը «Рипли» 8-մասանոց դրամայի սցենարիստն է, ռեժիսորն ու պրոդյուսերը, կինոնախագծում գլխավոր դերերը կատարել են Դակոտա Ֆանինգն ու Էնդրյու Սքոտը, իսկ կոնցեպտուալ նկարիչ է դարձել հայուհի Ջոաննա Բուշը:

«Էմմի 2024» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 15-ին։