«Հենրիխ Մխիթարյանը մեր հպարտությունն է, նա պետք է հաղթի». Alpha News-ի հարցումը

10 Հունիսի 2023, 21:30

Կարծիք | Հայեր | Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի հունիսի 10-ին Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որտեղ «Ինտերը» պիտի մրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Այդ առիթով Alpha News-ը հարցում է անցկացրել Հայաստանի, Ռուսաստանի և Սփյուռքի բնակիչների շրջանում՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը ֆուտբոլային այս նշանակալի իրադարձության վերաբերյալ։

Գրեթե բոլոր հարցվածները լեգենդար հայ խաղացողին մաղթել են հաղթանակ և հաջողություն: Ներկայացնում ենք նրանք արձագանքները՝

«Իհարկե, հետևելու ենք և ցանկանում ենք, որ նա հաջողության հասնի», «Գեղեցիկ խաղ և գեղեցիկ գոլեր», «Նա մեր հպարտությունն է, ուստի հաջողություն եմ մաղթում նրան», «Ուրախ ենք, որ առաջին հայը կխաղա Չեմպիոնների լիգայում, դա շատ հաճելի է», «Ես Չեխիայից եմ, Հենրիխն իմ սիրելի ֆուտբոլիստն է, նրան մեծ հաղթանակ եմ մաղթում»: