ԵՄ-ի նպատակն է թուլացնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում. Ալեքսանդր Ռար
23 Հուլիսի 2024, 22:30
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Եվրամիությունը բանակցություններ է սկսելու Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ:
«Եվրամիությունը թղթի վրա չի հրաժարվում հետագա ընդլայնումից, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում՝ Ուկրաինա, Մոլդովա և կովկասյան երկրներ։ Որպեսզի այդ գործընթացն ինչ-որ կերպ ընթանա, Բրյուսելը գործընկեր երկրներին առաջարկում է առանց վիզայի ռեժիմ։ Այդպես եղավ Քիշնևի, Կիևի հետ, հիմա տեղի կունենա Երևանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ։
Ես կարծում եմ, որ Հայաստանն ինքը կարող է առանց վիզայի ռեժիմ ստանալ, բայց նախ Եվրոպական Միությունը պետք է լուծի Թուրքիայի խնդիրը, թուրքերին նման արտոնություններ տա ԵՄ մուտք գործելու համար։ Բացի այդ, Հայաստանը պետք է լուծի իր ներքին խնդիրները, այդ թվում՝ հանցավորության դեմ պայքարը, անօրինական միգրացիան դեպի Հայաստան և, իհարկե, Ադրբեջանի հետ պատերազմի հետ կապված մնացած բոլոր հարցերը»,- ասել է Ռարը։
Փորձագետի խոսքով՝ Եվրամիության նպատակը նախկին խորհրդային հանրապետությունները Ռուսաստանի ուղեծրից դուրս բերելն է:
«Եվրամիությունը հիմա ճնշում է գործադրելու Հայաստանի վրա։ ԵՄ-ն շահագրգռված է, որ Հայաստանը մոտենա Եվրամիությանը՝ որպես ռազմավարական գործընկեր, որովհետև նպատակն այսօր միանգամայն պարզ է՝ նախկին խորհրդային հանրապետությունները դուրս բերել, հետ քաշել Ռուսաստանի ուղեծրից, իսկ հետո, այդպիսով, թուլացնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում», — եզրափակել է Ռարը։