Գևորգ Բեգլարյանը՝ պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր

26 Հուլիսի 2024, 18:41

Սպորտ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը դարձել է Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նրան ուղեկցել է մարզիչ Ռիմա Բեգոյանը:

Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում ավարտված խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16 թիմերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես են եկել Ասյա Պողոսյանը, Ռիմա Խլղաթյանը և Մանե Ղազարյանը։

Թիմի մարզիչն է ՀՀ սեղանի թենիսի ազգային հավաքականի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը։