Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Թուրքիան մտնելու Իսրայել. Եվգենի Սատանովսկի

30 Հուլիսի 2024, 00:16

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտի» հիմնադիր և նախագահ, պրոֆեսոր Եվգենի Սատանովսկին Alpha News-ին մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե իրենք կարող են Իսրայել մտնել այնպես, ինչպես ժամանակին մտել են Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։

Փորձագետի կարծիքով, հետաքրքիր կլինի տեսնել, թե Թուրքիան ինչպես կմտնի Իսրայել։

«Էրդողանին ոչինչ չի խանգարում պարզապես խոսել, թող խոսի։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Թուրքիան մտնում Իսրայել: Կազմակերպելու է ռազմածովային, թե օդային գործողություն։ Հետաքրքիր է հարցնել, թե ինչ է մտածում այդ մասին Թուրքիայի գլխավոր շտաբը։ Թուրքիան, որքան հասկանում եմ, դեռ չի կարողանում գլուխ հանել քրդերից, էլ չեմ խոսում Իսրայելի մասին։

Թուրքիան տասնամյակներ շարունակ չի կարողանում ճնշել քրդերի դիմադրությունը։ Դա այն դեպքում, երբ Սիրիան Թուրքիայի հետ ընդհանուր սահման ունի, Իրաքը ՝ ընդհանուր սահման, իսկ թուրք քրդերը պարզապես ապրում են այս երկրի տարածքում, և դեռևս թուրքական բանակը նրանց հետ ոչինչ անել չի կարող։ Իսկ այժմ պատերազմ սկսելն Իսրայելի՝ միջուկային պետության հետ, շատ հետաքրքիր կլինի նայել։

Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղյան երկրորդ պատերազմին, որի մասին հիշատակել Է Էրդողանը, ապա ընդհանրապես Ղարաբաղ են մտել ադրբեջանական, ոչ թե թուրքական զորքերը, բայց Թուրքիայի ակտիվ աջակցությամբ։ Ինչ վերաբերում Է Լիբիային, ապա դա սահմանափակ գործողություն է, որն իրականացվել Է Տրիպոլիի կառավարության հետ համաձայնությամբ։

Իսկ արդյոք Իսրայելի կառավարությունը Թուրքիայի հետ ինչ-որ բան կքննարկի: Սա չափազանց կասկածելի է։ Էրդողանին Իսրայելից արդեն հիշեցրել են Սադամ Հուսեյնի ճակատագրի մասին։ Տվյալ դեպքում հիշեցրել են՝ ելնելով պատմական տրամաբանությունից»,- եզրափակել է Սատանովսկին։